Ոչ մի անհատ չի կարող առանց Աստծո իր համար ճիշտ կյանքի ուղի հարթել, և ոչ մի ազգ, առանց աստվածային ճշմարտությունների, չի կարող պատմություն կերտել ու հարատևել:
Գրեթե բոլոր մարդիկ, հավատացյալ, թե անհավատ, կամա-ակամա աղոթում են: Ոմանք կրոնական բնազդով են զգում, ոմանք էլ հավատքի բանականությամբ գիտեն աղոթքի նշանակությունը, բայց, ըստ էության, ոչ բոլորը գիտեն աղոթելու կերպը և նպատակը:
Քրիստոնյայի համար մեղքը չարիք գործելը չէ, ինչից նա հրաժարվում է հենց իր քրիստոնյա լինելու փատով` Սուրբ Մկրտության խորհրդից սկսած, այլ արդեն` բարիք չանելը:
Այս երանելի կինը խոնարհ էր, շատերի համար աննկատելի, ոմանց համար` նախատինքի արժանի, ոմանց կողմից` բամբասված ու հալածված, բայց Աստծո կողմից բարձրացվեց, մեծարվեց ու պատվվեց` որպես Երկնքի Թագուհի և Փրկության Մայր:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...